![]()
Նանե Իսրայելյանը գրել է․
Պատերшզմի օրերին Կшնդազը ոչ թե կռվել, այլ հшրբելով է զբաղվել։
Կանդազ, հանրությանը մի բան պատմի․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ինչու՞ են քեզ նախագահականի բունկերում անվտանգության աշխատակիցները նախ ծեծել ու հետո շպրտել ԱԱԾ մեկուսարան։
Լավ, դու դա չես պատմի։ Դու Տաշիրի Սամոյին ու իր մանկապատանեկան «կուտոկին» կուտ ես տվել, որ դու հերոս ես։ Հարց չկա, ես կպատմեմ։
Սիրելի՛ ընկերներ, Կանդազ կոչվածը, նույն ինքը Արթուր Ավանեսյանը, ով Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակի մոտ որպես հերոս է ներկայանում, 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին՝ հոկտեմբերի վերջին, մտնում է դիվիզիաներից մեկի հրամանատարի մոտ (հրամանատարի անունը չեմ տալիս, որ չթիրախավորվի), սկսում է հայհոյել, զենք է քաշում գեներալի վրա և փորձում է սպանել։
Բանը հասնում է նախագահական։ Արայիկ Հարությունյանն իր մոտ է կանչում գեներալին, հանգստացնում է և ուղարկում հետ Մարտակերտ, որպեսզի մարտը շարունակի։ Մի ժամ անց նույն Կանդազը ցանկանում է հարբած վիճակում մտնել Արայիկ Հարությունյանի մոտ, որտեղ նրան դա թույլ չեն տալիս։ Սա սկսում է հայհոյել նախագահին, զենք է հանում, խուլիգանի վարք է դրսևորում, և այդ ամենը՝ պատերազմի ամենաթեժ օրերին։
Նախագահ Արայիկ Հարությունյանի թիկնազորը սրան, ինչպես որ պետքն է, «օյաղացնում» է, և ԱԱԾ տնօրենի հրամանով տանում, շպրտում ԱԱԾ մեկուսարան։
Կանդազը 3 օր անց է կացնում Ղարաբաղի ԱԱԾ մեկուսարանում, հետո Արայիկ Հարությունյանը խղճում է և ազատ արձակում։
Թե բա՝ հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան։ Կանդազ, քանի՞ շիշ է քեզ պետք, որ կորցնես տիրապետումդ։
![]()