Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի

«Cyclingrace» հեծանվավազքի կազմակերպիչները հայտնել են, որ ուրախ կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել միջազգային կարգավիճակ ունեցող «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին։

Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Cyclingrace» հեծանվավազքը երկար և հարուստ պատմություն ունի. այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Գաղափարը, ըստ երևույթին, կազմակերպիչների մոտ ծագել է այն բանից հետո, երբ վարչապետը 2025 թվականի դեկտեմբերին հեծանվով անցել է Մոսկվայի կենտրոնով։ Նրա երթուղին ներառում էր Մոխովայա փողոցը և Մանեժը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ