Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» (GTI) նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի և դրա ազդեցության։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։

«Նախորդ տարվա համեմատությամբ՝ մեր երկիրը բարելավել է իր ինդեքսը։ Արձանագրված գրեթե 0-ական ցուցանիշով՝ 0,423 միավորով, Հայաստանն աշխարհի 163 պատությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության «շատ ցածր» ազդեցություն ունեցող երկրների շարքին։

Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի ու վիրավորների թիվը և հասցված նյութական վնասի չափը։ Ցուցանիշի ձևավորման հարցում առանցքային դեր ունեն նաև պատանդառության դեպքերը, իրավապահ համակարգի հակազդման արդյունավետությունը և նմանատիպ հանցագործությունների քննության որակը։

Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված և անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ