![]()
Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի խոսքով՝ փորձ է արվում ստեղծել ամենաթողության և բռնության մթնոլորտ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով օրերս տվյալ եկեղեցում վարչապետի նկատմամբ իրականացված ոտնձգության փորձին:
«Աննորմալ խոսույթ է, երբ ասում են՝ ինչու է վարչապետը եկեղեցի գնացել, նույնն է, երբ ասում էին՝ «Մարտի 1»-ին եթե ցուցարարները չգնային հրապարակ, նրանց հետ ոչինչ չէր պատահի»,- նկատում է նա:
Զրուցակիցը կարծում է, որ սա հիբրիդային պատերազմ է, որն ուղղված է հայկական պետականության ջլատմանը. «Շատերը վարձատրվում են և գնում նման քայլերի: Այն մարդիկ, որ ասում են՝ ՀՀ-ում բռնապետություն է, այս տխմարաբանությունը արտաբերելով, ևս հիբրիդային պատերազմի շրջանակներում են տեղավորվում, որի նպատակն է իրականության ձևախեղումը»:
Արտաշես Խալաթյանը նաև այն համոզմանն է, որ որոշ ընդդիմադիր ուժերի իրական նպատակը TRIPP-ի չեղարկումն է. «Կեղծում են իրականությունը, ուզում են TRIPP-ը չեղարկել, ռուսահպատակության անդառնալիության կետը հատել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել»:
Վերջինս ընդգծում է՝ սպասվող խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ի անկախության և դրա վերացման մասին են լինելու:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()