Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը

Երբ լսում ենք պատերազմ բառը, անմիջապես պատկերացնում ենք մարտադաշտ, հրանոթներ և զինվորներ:

Սակայն 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց փոխվում են նաև պատերազմների ձևերն ու մեթոդները։ Եթե նախկինում պատերազմները ընթանում էին միայն ռազմաճակատում, ապա այսօր պայքարը տեղափոխվել է նաև տեղեկատվական դաշտ, տնտեսություն, քաղաքականություն և հասարակական կարծիք ձևավորող հարթակներ։ Այս նոր երևույթը միջազգային հարաբերություններում հայտնի է որպես «հիբրիդային պատերազմ» անվանումով։

Հասարակության զգալի հատվածը կարծում է, որ հիբրիդային հարձակումները հիմնականում իրականացնում են թշնամական երկրները, մեր դեպքում, օրինակ, Թուրքիան, Ադրբեջանը, սակայն ոլորտի մասնագետները այդպես չեն կարծում:

Որոշ ժամանակ առաջ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ 2025-2026 թվականներին հիբրիդային սպառնալիքները ոչ միայն ունեն շարունակվող բնույթ, այլև ավելի ինտենսիվ են դառնում ընտրությունների օրերին, ինչը նշանակում է, որ տեղեկատվական ազդեցությունը և ապատեղեկատվությունը նոր ուժով են ակտիվանում։

Ըստ ծառայության՝ տարբեր լրատվական հարթակներ և սոցիալական մեդիա ցանցեր, ինչպիսիք են Telegram-ը, Facebook-ը, YouTube-ը, օգտագործվում են հիբրիդ ազդեցությունների համար՝ կեղծված շփման և մանիպուլյացնող բովանդակություն տարածելու նպատակով։

Կիբեռմիջավայրի վերաբերյալ վերջին զեկույցները ցույց են տալիս, որ հարձակումների թիրախները ներառում են պետական ինստիտուտների կայքեր, մի շարք քաղաքացիական հասարակական կազմակերպություններ, մեդիա փոխանակման հարթակներ և այլ էկոհամակարգեր՝ առնչվող անվտանգությանը։

Ինչպե՞ս են իրականացվում հիբրիդային պատերազմները, և արդյոք այդ ամենը մե՞ծ ֆինանսներ է պահանջում, իրավիճակը կսրվի՞ ընտրություններից առաջ. այս և այլ հարցերի պատասխանները՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ