![]()
Տեր Արմեն քահանա Մելքոնյանի խոսքով՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցին քաղաքականացված է, և այն ծառայում է ընդդիմադիրներին:
Այս մասին Վառնայից տեսակապի միջոցով նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով օրերս տվյալ եկեղեցում վարչապետի նկատմամբ իրականացված ոտնձգության փորձին:
Ըստ նրա՝ պատահական չէր, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանն էլ էր այնտեղ իր հավաքները կազմակերպում:
«Չպետք է թույլ տանք, որ վարչապետի անվտանգությունը վտանգվի մի քանի անպիտանի պատճառով»,- շեշտում է նա:
Քահանան ասում է՝ որոշ հոգևորականներ ատելություն են սերմանում ժողովրդի մեջ, թույն ներարկում:
«Վարչապետը փորձում է բացել մարդկանց աչքերը: Մեր ժողովրդի մի մասը չի գնահատում ազնվությունը: Վարչապետը ցույց է տալիս, որ եկեղեցական իշխանությունը չի գործում, գարշահոտություն է գալիս: Վարչապետը դարձել է ոսկոր, չեն կարողանում կուլ տալ, այս մարդիկ տեռորիստ են, պատերազմ են ուզում հրահրել: Նախորդ իշխանությունների ժամանակ քահանաները խոնարհվում էին իշխանավորների առաջ, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին»,- նկատում է նա:
Ըստ քահանայի՝ միայն Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) փոխելով՝ հարցը չի լուծվի. ամբողջ ինստիտուտը պետք է փոխվի:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()