Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ

Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։

Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ 100 դոլար։

63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ