![]()
Այս հանգամանքից զատ՝ «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստացել, որ ՀՀԿ-ական մի շարք կարկառուն դեմքեր այսօր էլ ամենատարբեր միջոցներով աջակցում են Կարապետյաններին:
Ներկայացնում ենք մեր ձեռքի տակ հայտնված անունները:
Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը եղել է ՀՀԿ անդամ, ներկայումս ակտիվ սատարում է «Մեր ձևով» շարժմանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, և զբաղվում է շարժման ֆինանսական հարցերով:
Նրա եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը ևս սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Գագիկ Բեգլարյանի սանիկը՝ նախկին ՀՀԿ-ական Էդգար Զիլֆյանը, որը հայտնի է «Թուփակ» մականվամբ, ներկայումս ակտիվ զբաղվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար նոր անդամների ներգրավմամբ։
Կարապետյաններին այսօր իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ նախկին անդամ, Արագածոտնի մարզի դատախազի նախկին տեղակալը, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոլանդ Հայրապետյանը:
Նրա հայրը՝ Ռուբիկ Հայրապետյանը, որը եղել է ՀՀԿ նախկին անդամ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի քաղաքապետը, ևս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Դավիթ Կարապետյանը, որ եղել է ՀՀԿ նախկին անդամ, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի նախկին ղեկավարը, 2025թ. նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը, նույնպես սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Կարապետյաններին այսօր աջակցում է նաև ՀՀԿ անդամ, նույն կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության նախագահ, Վանաձորի քաղաքապետ եղած, «Ասլանյան դաշինքի» Վանաձորի ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությանն այսօր ակտիվ աջակցում է Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը ՀՀԿ խորհրդի անդամ է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ տնօրենը: Ըստ մեր տեղեկությունների՝ նա վայելում է որոշակի հեղինակություն, Ալավերդի քաղաքում ունի ազդեցության լծակներ:
Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, ևս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Լոռու մարզի Արջահովիտ համայնքի ղեկավար Մհեր Մինասյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, նույնպես անդամակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներից է:
Լոռու մարզի Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, ևս «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից է:
Լիոն Բաղդասարյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, այժմ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Տաշիրի տարածքային տեղամասի պետը, անդամակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա վարչական շրջանի ղեկավար Գառնիկ Մարդոյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, անդամակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Մհեր Գյորգյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Լոռու մարզի Կուրթան գյուղի գյուղապետը, այնուհետև զբաղեցրել է Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, ևս ակտիվորեն ներգրավված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի տարածքային կառույցի աշխատանքներում: Մեր տեղեկություններով՝ նա ունի շփումների լայն շրջանակ տարածաշրջանի նախկին ՏԻՄ ղեկավարների, պաշտոնյաների և համայնքի բնակիչների միջավայրում:
Կամսար Չերքեզյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Լոռու մարզի Սվերդլով համայնքի ղեկավարը, այնուհետև զբաղեցրել է Սվերդլով բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը, ևս ակտիվորեն ներգրավված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի տարածքային կառույցի աշխատանքներում: Մեր տեղեկություններով՝ նա շփումներ է պահպանում համայնքի ազգաբնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների միջավայրում:
Սուրեն Կարայանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է, ևս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Մխիթար Վարագյանը, որը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետը, ներկայումս նույն համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության ղեկավարը, սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինիս եղբայրը՝ Դավիթ Վարագյանը, որը բնակվում է Ղազախստանի Հանրապետությունում, որտեղ զբաղվում է գործարարությամբ, մտերիմ հարաբերություններ ունի Ղազախստանի նախկին նախագահ Ն. Նազարբաևի հետ, ինչպես նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդու հարսանիքի կնքահայրն է, ևս «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներից է:
Արտակ Գյորգյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի քաղաքապետը, ինչպես նաև Անի խոշորացված համայնքի ղեկավարը, ներկայումս «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ Մարալիկ քաղաքի տարածքային մասնաճյուղի պետն է, ևս սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Թորգոմ Սահակյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Շիրակի մարզի Քեթի համայնքի ղեկավարը, ինչպես նաև նույն բնակավայրի վարչական ղեկավարը, ևս սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Արագած Սաղաթելյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Վայոց ձորի Վայք քաղաքի քաղաքապետը, այնուհետև նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, հետո եղել է ՀԷՑ ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի «Վայք» էլցանցի տնօրեն, միաժամանակ «Եղեգնաձոր» էլցանցի տնօրենի ՊԺԿ, ներկայումս անդամակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Ավետ Մարտիրոսյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետը, աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, ներկայումս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Վարուժան Բաղմանյանը, որը ՀՀԿ անդամ է, եղել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետը, ընդդիմադիր «Զորավոր համայնք» դաշինքի անդամ է և «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր:
Օնիկ Բալյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարը, ընդդիմադիր «Զորավոր համայնք» դաշինքի անդամ է, ինչպես նաև «Մեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր է:
Հովսեփ Վերանյանը, որը ՀՀԿ նախկին անդամ է, եղել է Տավուշի մարզի Գոշ գյուղի գյուղապետը, ևս «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր է:
![]()