Մարտի 31-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Բելգիայի Թագավորության Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Էլս Վան Հոֆի ղեկավարությամբ:
![]()
Ինչպես հայտնել է ՀՑԹԻ-ն, պատվիրակությանն ուղեկցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Թանգարանի մուտքի մոտ պատվիրակությանը դիմավորել են ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, ինչպես նաև ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռոստամյանը:
![]()
Բելգիայի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հյուրերին մանրամասներ են ներկայացվել հուշահամալիրի մասին, ինչպես նաև պարզաբանումներ տրվել Հայոց ցեղասպանության հետ կապված որոշ դրվագների վերաբերյալ։
![]()
Հուշահամալիրից հետո հյուրերը շրջել են թանգարանում էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ: Վերջում նրանք գրառումներ են կատարել թանգարանի հուշամատյանում:
![]()