«Եթե Զելենսկին հիմա չգնա խաղաղության, հետո գինն ավելի բարձր կլինի»․ Պեսկով

Ռուսաստանը հստակ ձևակերպված նախաձեռնություն չի նկատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սուրբ Զատկի տոներին հրադադարի մասին հայտարարություններում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշումներ կայացնի, որպեսզի մենք գնանք խաղաղության, այլ ոչ թե հրադադարի»,- ասել է նա։

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան հրադադարի կարիք ունի, քանի որ, դատելով ռազմաճակատի դինամիկայից, «ռուսական զորքերն ինչ-որ տեղ ավելի արագ, ինչ-որ տեղ ավելի դանդաղ, բայց առաջնագծի ողջ երկայնքով առաջ են շարժվում։ Հետևաբար, Զելենսկին կարող է և պետք է ժամանակին որոշում կայացնի, հետագայում այդ որոշումը պետք է կայացվի ավելի թանկ գնով։ Այդ մասին բազմիցս խոսել է նաև մեր նախագահը»,- ասել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ