![]()
Արմեն Սարգսյանը Հայաստանի գործող նախագահն է, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոշոր բիզնեսմեն է։
ՀՀ վարչապետ 1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի փետրվար։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականից)։
2018 թվականի հունվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու ՀՀԿ-ի կողմից:
2018 թվականի մարտի 2-ին ՀՀ Խորհրդարանի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ։
Պաշտոնը ստանձնել է նույն թվականի ապրիլի 9-ին:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()