Եթե կարծում եք, որ հայկական պետությունը չի իմանա, շատ եք սխալվում. Թումասյանը՝ վիրահայերին

Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Վրաստանում ապրող հայերին:

«Ուզում եմ զգուշացնել Վրաստանի հայերին, որոնց ակտիվորեն փորձում են համոզել մեկնել Հայաստան և մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին՝ քվեարկելով կոնկրետ ուժերի օգտին։

Ընտրակաշառք տալը և ՍՏԱՆԱԼԸ քրեական հանցագործություն է, որի համար Հայաստանում նախատեսված է մինչև 7 տարի, իսկ միջնորդելը մինչև 5 տարի ազատազրկում։

Ընտրակաշառք կարող է համարվել ոչ միայն գումարը, այլև քվեարկության վրա ազդելու հետ կապված ՑԱՆԿԱՑԱԾ տեսակի օգուտ։

Եթե կարծում եք, որ հայկական պետությունը չի իմանա, ապա շատ եք սխալվում»,- գրել է Թումասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ