![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանն գրում է.
Մեր ձևով-ի հոպարի գանձերը, իրավապահների բացահայտումից հետո, հասկանալով, որ անվերադարձ պատռվել է ստվարաթղթե դիմակները, ընկել են խոր ճգնաժամի մեջ, մեկը մյուսին հերթ չտալով արդարանում, դուրս են դուրս են տալիս, և իրենց կեղտոտ գործերի համար մեղադրում իշխանություններին։
Առնվազն պետք է կույր լինել, կույր լինել նաև մտքով, որ ձեր ապիկարությունները մարդիկ չհասկանան կամ չտեսնեն։Ի սկզբանե պարզ էր, որ ձեր միակ ուժն ու ուժեղ երևալու հիմնական միջոցը փողն է ուրիշ ոչինչ։
Սամվել Կարապետյանի հրաշքներ, էնքան թույլ եք, որ քաղաքական դիսկուրսից վախենում եք ու իշխանությունների հետ կռիվ եք տալիս նրանց նկարների հետ և ֆեյսբուքյան էկրանից այն կողմ։Նարեկ Կարապետյանին էլ վստահաբար հակադարձում եմ, որ քո հոպարը ավելի շատ վախենում է իր փողերը կորցնելուց և ռուսական իշխանությունների բարեհաճությունը զրկվելուց, սեփական կաշին փրկելուց, իսկ պետականությա մասին բարձրագոչ հայտարարությունները քաղաքական բլեֆ են ձեր կողմից։Այ մեկ բանում ճիշտ եք, Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ հանկարծ երկրի ղեկը ձեր նման պետականությունից զուրկ մարդկանց ձեռքում չհայտնվի, վախենում է, որ Հայաստանը սկուտեղով նվեր չտաք հյուսիսին, վախենում է, որ ՀՀ քաղաքացուն չկարգեք ստրուկ ու հավատացեք, ոչ միայն Փաշինյանը, այլ քաղաքացին ամեն ինչ անելու է, որ դուք մաքրվեք տեսադաշտից։
Ձեր ձևով քյաբաբներն էլ ձեզ պահեք, անկասկած մերժվելուց հետո, ձեզ շատ է պետք գալու.
![]()