![]()
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի: Համերգի ընթացքում հնչեցին ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները՝ հայ եւ ամերիկացի երաժիշտների կատարմամբ:
Բացման խոսքով հանեդես եկան Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին նման ընդունելության եւ պատվի արժանացնելու համար, երախտիքի իր խոսքում մասնավորապես նշեց.
«Որպես ՀՀ դեսպան ինձ համար մեծ պատիվ եւ օրհնություն է Ծաղկազարդի կիրակի օրը արժանանալ նման ընդունելության եւ վայելել Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները:
Համաձայն Ալան Հովհաննեսի ժամանակակիցների՝ նրա կյանքը ինքնաճանաչման փնտրտուք էր եւ այդ գաղափարը հիմա էլ մեզ հետ է, քանի որ մենք որպես ազգ կանգնած ենք ինքնաճանաչման, որպես պետություն՝ ինքնանորոգման իսկ որպես եկեղեցի՝ բարենորոգման խնդրականի առաջ, բայց մի բան հստակ է՝ բոլոր ուղղություններով հաջողելու ենք»:
Հանդիպմանը ներկա էին համայնքային առաջնորդներ, Ալլան Հովհաննեսի ընտանիքի ներկայացուցիչները, ծխական խորհրդի անդամներ, հավատացյալներ։
![]()
![]()