![]()
Մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Օպել» և 53-ամյա Համլետ Մ.-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Նիսսան»-ը մասամբ հայտնվել է «Օպել»-ի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։
![]()