![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկված 1 միլիարդ դոլարանոց «գրազի» ժամկետը սպառվել է, և հակառակ կողմից որևէ արձագանք չի եղել։
Հիշեցնենք, որ Ռուբինյանը մարտահրավեր էր նետել գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցներին՝ պնդելով, որ նրանք ընտրություններից հետո չեն քվեարկելու Կարապետյանի օգտին՝ որպես վարչապետի թեկնածու։
Փոխխոսնակն արձանագրել է, որ սահմանված 12 ժամն անցել է, սակայն որևէ հաստատում չի ստացվել.
«12 ժամն անցավ։ Ռուսաստանցի օլիգարխի զարմիկն, իհարկե, չհաստատեց գրազը, և դա շատ բնական է։ Ֆիքսենք, որ նրանք օդ են»,- գրել է Ռուբեն Ռուբինյանը։
![]()