Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի տանիքից Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին ընկել, մահացել է

Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռավինդար Սինգհն է, ով մասնակցում էր «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից Աշոտաբերդ թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ