![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանը։
«Էդ որ ասում էիք 300 հազար աշխատատեղ եք ստեղծելու՝ սրա մասին էիք խոսում, էս աշխատատեղերը նկատի ունեիք, հա՞։ Էս մարդիկ ոնց-որ խառնել են իրենց ու հասարակության մեծ մասին»,- դիմելով Սամվել Կարպետյանի՝ կաշառքն աշխատվարձ ձևակերպած թիմակիցներին ասել է Հովհաննիսյանը։
![]()