Քոչարյանին ոտաբոբիկ բանտ պետք ա նետեն. դիակների վրա հարստացան, հիմա էլ ՌԴ-ի ոտքերի տակ են մեզ գցում. տեսանյութ

ԵԿՄ հիմնադիր անդամ Արա Խուդավերդյանի խոսքով՝ վարչապետը ջանք չի խնայում խաղաղություն բերելու համար: Ըստ նրա՝ խաղաղությունը դժվար է կառուցվում:

Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ հայկական զինված ուժերն այժմ լավ վիճակում է: Նա կողմ է Մայիսի 28-ին զինվորական շքերթ անցկացնելուն:

Արա Խուդավերդյանի նկատառմամբ՝ TRIPP-ի կյանքի կոչմանը դեմ են այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ երկիրը թալանել են. «TRIPP-ը ձեռք չի տալիս երկիրը ատամներով կրծածներին, թալանածներին: Ընդդիմությունը պատերազմի շահառուն է, պատերազմի ժամանակ են նրանք դիակների վրա թալանել ու հարստացել: Մենք կռվում էինք Ղարաբաղի համար, բայց գիտեինք, որ ղարաբաղյան կլանը չի կռվի Հայաստանի համար»:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ նա ասում է. «Ռուսաստանը ամեն ինչի կգնա, մեզ ուզում են դարձնել գուբերնիա: Եթե ուզում ենք պետություն չունենանք, երկիրը պիտի տանք օլիգարխներին: Հայաստանն ուզում են գցել ՌԴ-ի ոտքերի տակ կամ մեզ Ղարաբաղի օրը գցեն: Մտածում են՝ Հայաստանն ինչ պետություն, պատալոկ լինեք գուբերնիա»:

Արա Խուդավերդյանի խոսքով՝ կռվից փախածներն այսօր խոսում են Ղարաբաղը հետ բերելու մասին. «Քոչարյանին պետք է ոտաբոբիկ նետեն բանտ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ