ՌԴ-ից ստիպում են, որ աշխատողներին 100 հազար ռուբլի տան, ուղարկեն ՀՀ. եկածները դատվելու են. տեսանյութ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը չի կարծում, որ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված սադրանքը հիբրիդային պատերազմի մաս է: Նա տեղեկություններ ունի, սակայն, որ այդ երիտասարդը որոշակի առողջական խնդիրներ ունի, որն էլ ազդում է նրա վարքագծի վրա:

Միաժամանակ նա ասում է, որ այս ամենը նախաքննական մարմինը կպարզի՝ դրական համարելով տեղի ունեցածին իրավապահների արձագանքը:

Ըստ զրուցակցի՝ այսօր որոշ լրատվամիջոցներ դարձել են հիբրիդային պատերազմի գործիք: Իոաննիսյանը համոզմունք է արտահայտում՝ ակնհայտ է, որ նրանց վրա ազդեցությունը Ռուսաստանից է:

Որպես հիբրիդային պատերազմի դրսևորում նա օրինակ է բերում. «Որոշ ժամանակ առաջ ԱԱԾ շենքի վրա մոլոտովի կոկտեյլ նետելը հիբրիդային հարձակման սահմաններում բռնություն բերելու գործողություն էր»:

Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Հայաստանում ոչ թե ժողովրդավարություն է, այլ բռնապետություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգողն ասում է. «Ամեն շաբաթ ընդդիմադիր լրագրողները գալիս են ու վարչապետին ասում, թե որքան են զզվում, հետո ասում են, թե ՀՀ-ում խոսքի ազատություն չկա, կոմեդիա է»:

Իոաննիսյանը հայտնում է՝ ՌԴ-ում բիզնեսմենները ահազանգում են ճնշումների մասին. «Որ իրենց ենթակա աշխատողներին 100 հազար ռուբլի տան (400-500 հազար դրամ), ուղարկեն Հայաստան՝ ընտրությանը մասնակցելու»:

Ըստ նրա՝ անգամ ավտոբուսներ են մոբիլիզացնում՝ մարդկանց բերելու համար. «Այս ամենը ռուսական ФСБ-ն է կազմակերպում: Մոտավորապես 80-100 հազար մարդու մասին է խոսքը: Վրաստանից էլ են ևս ուզում մարդիկ բերել: Ընտրակաշառք բաժանելու հետ կապված էլ ինֆորմացիա ունենք թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում: ՌԴ-ում ապրող մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ է ժողովրդավարությունը: Պետք է նրանց զգուշացնել՝ ընտրակաշառք վերցնելու համար դատվելու են, մինչև 2033 թիվը անցկացնեն քրեակատարողական հիմնարկում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ