![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մարտի 29-ին Երևանում պատարագի ընթացքում տեղի ունեցած սադրանքին, վարչապետին հարվածելու փորձին, ինչը կանխել են անվտանգության աշխատակիցները։
«Հարց․ ո՞նց է ստացվում, որ ինչ-որ մեկը խուլիգանություն անելու պահին առողջ է, հենց իրավապահ համակարգը սկսում է գործել իր իրավասությունների շրջանում, էդ նույն առողջ մարդու մոտ հայտնաբերվում են, օրինակ, կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ…, իսկ էդ առողջական խնդիրները համատեղելի՞ էին երկրի վարչապետին հարվածելու փորձ անելու հետ…»,- գրել է նա։
![]()