![]()
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի դեմ մահափորձի կանխման մասին:
Հայտարարության մեջ ասվում է, որ ազգային անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել արտասահմանում թաքնվող «Խասմ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ալի Մահմուդ Աբդել Վանիսին: Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Al Jazeera-ից։
Հարցաքննության ընթացքում ձերբակալվածը հաստատել է իր անմիջական մասնակցությունը պետության բարձրագույն ղեկավարության դեմ ուղղված մի շարք ահաբեկչական ծրագրերի մշակմանն ու համակարգմանը, այդ թվում՝ հանրապետության նախագահի դեմ մահափորձեր՝ նախագահական ավտոշարասյան և փոխադրամիջոցների վրա հարձակումներ պլանավորելով, հարձակումներ կենսական նշանակության ենթակառուցվածքների և պետական հաստատությունների վրա՝ քաոս ստեղծելու և անվտանգության մարմինների նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակով, մարտական բջիջների հավաքագրում և պատրաստում՝ երկրի առանցքային նահանգներում դիվերսիաներ կատարելու համար:
![]()