![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառ բաժանելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանը։
«Մի քանի օր առաջ ասում էի, որ տեղեկություններ ունենք, որ որոշ կուսակցություններ ընտրակաշառքը քողարկելու համար մարդկանց ձևականորեն գրանցում են որպես աշխատող (այդ կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություններում):
Այսօր, արդեն, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց Մեծամորում նման մի դեպքի ձայնագրություն ու 5 հոգու ձերբակալեց:
Հարգելի հայրենակիցներ, ձեր վերցրած ընտրակաշառքը քթներիցդ են բերելու: Եթե դա չեք հասկանում, ապա ասեմ, որ ընտրակաշառք վերցնելու համար կարող եք մինչև 7 տարվա ազատազրկման դատապարտվել:
Ինչ-որ տեղ ձևական գրանցվելն ու այդպես փողը ստանալը չի փրկի: Ընտրակաշառքի բացահայտման համար իրավապահները, դատարանի գաղտնի որոշմամբ, կարող են իրականացնել հեռախոսների գաղտնալսում ու բնակարանների ներքին դիտում»,- գրել է նա:
![]()