Էմանուել Մակրոնը վարչապետ Փաշինյանից հայկական գինի է խնդրել

ArmDaily.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Մակրոնի՝ Հայաստան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նրան հյուրասիրել է հայկական արտադրության գինի:

Եվ քանի որ Մակրոնը շատ է հավանել գինին, Փաշինյանը նրա հետ 2 արկղ ուղարկել է այդ գինուց:

Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս Մակրոնը դարձյալ հայկական գինու համն է հիշել և Փաշինյանից նորից գինի է խնդրել:

Սակայն Փաշինյանը չի դիմել գինի արտադրողին, այլ ուղղակի խանութից ձեռք է բերել որոշակի քանակությամբ գինի և ուղարկել կոլեգային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ