Խամենեին գրավոր ուղերձով դիմել է Իրանի քաղաքացիներին

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձով դիմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիներին: Այս մասին գրում է Bild-ը։

Ուղերձում Խամենեին երախտագիտություն է հայտնել իրանցիներին ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայությանը աջակցելու համար։

Գերագույն առաջնորդ նշանակվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին չի հայտնվել հանրության մեջ և սահմանափակվել է միայն մի քանի գրավոր հայտարարություններով։ Սա լուրերի ալիք է բարձրացրել նրա առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին։

Իրանական պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ Խամենեին վերականգնողական կուրս է անցնում է փետրվարի 28-ին հասցված ավիահարվածից հետո: Այդ հարձակման հետևանքով սպանվել էր Ալի Խամենեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ