![]()
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երեկ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին փորձել էր հարվածել վարչապետին, ասել է.
«Մենք էլ ենք ընդդիմադիր եղել շատ երկար տարիներ ու անհամաձայնություններ ենք ունեցել տարբեր իշխանությունների հետ՝ Քոչարյանի, Սարգսյանի, բայց մտքներովս անգամ չի անցել որևէ մեկ պետական պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել, էլ ուր մնաց՝ երկրի ղեկավարի:
Պատկերացրեք սրանց հանդգնության ու բարոյականության աստիճանը, որ կարող են իրենց թույլ տալ նման բան անել, էլ չեմ ասում՝ եկեղեցում»:
![]()