Պատերազմի եռագլուխ կուսակցության պդնումը ցինիկ սուտ է. վարչապետը՝ խաղաղության պատկերացումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է ընդդիմադիր դաշտից արվող պնդումներին ու խաղաղության մասին պատկերացումներին:

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պնդում է, թե նախկինում էլ է եղել խաղաղություն: Այս պնդումը ցինիկ սուտ է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ զոհր ու ավելի շատ թվով վիրավորներ: Չի եղել խաղաղություն, եղել է պատերազմի հետաձգում, իսկ դրա համար վճարել ենք գին՝ Հայաստանի անկախությունով, պետականությամբ, տնտեսական զարգացմամբ և բարեկեցությամբ:

Այդ վճարամիջոցը սպառվել է արդեն 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը և սեղանին դրվել բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս է ցնդեցրել ղարաբաղյան հակամարտության բոլոր պատկերացումները:

Մենք առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ ունենք խաղաղություն: Նախորդ շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն և այս փաստն ապացուցվում է նրանով, որ 2025-ն առաջին օրացույցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր:

Գործնականում, մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի մարտից»,- նշել է վարչապետը:

Նա նաև հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, իսկ իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամրագրված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի և դա սահմանազատման հանձնաժողովների կողմից վավերացված համատեղ գործունեության կանոնակարգի հաստատումն է ու դրա վավերացումը, որը տվել է փաստաթղթին իրավաբանական ուժ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ