![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:
«Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին։ Պատահական չէ, որ դուք և ձեր հոգևոր ու աշխարհիկ տերերը խեղաթյուրել եք ամեն տեսակի արժեքներ։
Դուք այսօր ձեռք եք բարձրացնում ՀՀ-ի վրա, բայց դուք՝ հոկտեմբերի 27-ի շահառուներդ, լավ իմացեք, որ այդ ձեռքը «կկտրվի» օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Ղազարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:
Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մի քանիսը փորձել են սադրել, իսկ մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանց և փաստաթղթերը տեղափոխել ՔԿ:
Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
![]()