Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան

Մարտի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 49 տարեկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ