![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Ճիշտ ժամանակն է նորից հիշել «իսկ ի՞նչ է փոխվել շարքից» մի դրվագ։
Փոխվել է ամենակարևորը․
այսօր վարչապետի կյանքին և առողջությանը վնաս հասցնելու փորձ կատարած քաղաքացին և իր հարազատները երեկոյան «ծանուցում» չեն ստանալու՝ 24 ժամում ՀՀ սահմանը լքելու պահանջով։
Փոխվել է նաև այն, որ այդ քաղաքացին հաջորդ օրը չի հայտնաբերվելու մահացած՝ որևէ սրճարանի զուգարանում։
Փոխվել է համակարգը․
այդ քաղաքացին չի անհետանալու, չի «լռեցվելու», այլ կանգնելու է օրենքի առաջ և պատասխան տալու՝ օրենքով սահմանված կարգով։
![]()