![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակիցների հետ շարունակում է շրջայցերը Երևանի տարբեր շրջաններում:
Վարչապետը քաղաքացիների հետ քննարկում է տարբեր հարցեր՝ խաղաղությունից մինչև վարձով տան արժեքներն ու առևտրականների համար առկա խոչընդոտները:
Հանդիպումներից մեկի ժամանակ, խոսելով օնլայն առևտրի հարթակների մասին, վարչապետն ասել է, որ Temu-ի հետ բանակցում են համատեղ աշխատանքի շուրջ:
«Ուզում ենք հետևյալ խնդիրը դնենք, որ Հայաստանում առևտուր է արվում, պետք է նաև հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
![]()