Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին ու հրապարակել սադրիչներից մեկի լուսանկարները:

«Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք:

Ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալա, ագրեսիային, մարդակերությանը, արյունարբուին պետք է պատասխանել համբերատարությամբ: Չեմ կարող ասել սիրով, որովհետև եկեղեցին չհարգող «տեռորիստ»-ին դժվար սերը փոխի, եթե Աստծո սերը չի փոխել»,- գրել է Հակոբյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:

Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:

657258470_26251933644466526_3614689120939224796_n.jpg (172 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ