Խոսում են Աստծուց, բարությունից, բայց գազազած շան պես եկեղեցու մեջ մեջքից հարվածում են․ Սիմոնյան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, երբ մի տղամարդ փորձել էր հարվածել ՀՀ վարչապետին:

Գալիս դոշ են ծեծում, իբր Ղարաբաղ լացում, ինձ փողոցում փորձում վիրավորել սելֆի անելով, բայց պարզվում է` 44-օրյայի ժամանակ նկարվել են, հետո կայծակի արագությամբ վազելով է՜, վազելով, փախել, փախել!!
Գալիս են դոշ ծեծում, ասում` իբր լրագրող են, sms-ով հոդված գրելու պատվերներ են ընդունում, հետո փրփուրը բերաններին հարձակվում ու սադրում, որ մի սկանդալ որսան ու զոհ ձևանան:
Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց ու ավանդույթներից, բայց գազազած շան պես եկեղեցու մեջ մեջքից հարվածում, հարվածում:
Թույլ, նողկալի ու խղճուկ եք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ