![]()
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը «սարսափահար», լքեց Բուքինգհեմյան պալատը, որովհետև այնտեղ առնետների և մկների դեմ պայքարող սանիտարական ծառայություններ էին կանչվել:
Դատական պաշտոնյաները որոշեցին դիմել դեզինսեկցիայի ծառայությանը, երբ թագավորական ընտանիքի նստավայրի խոհանոցում առնետ հայտնվեց: Առնետներն ու մկները Լոնդոնի հատկապես հին շենքերի համար մեծ խնդիր են:
Անցյալ տարի Մեծ Բրիտանիան հեղեղվել էր լուրերով, թե երկիրը թույների նկատմամբ կայուն իմունիտետ ունեցող մուտանտ առնետների տարածման սպառնալիքի տակ է: Նոր տեսակները մոտավորապես սովորական կատուների չափ են։
![]()
![]()