Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը

Ինրպես հայտնել ենք՝ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդենիսի զորամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ զինծառայողներ են վնասվածքներ ստացել։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ