Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին

Վլադիմիր Զելենսկին մեկնել է Աբու Դաբի: Ուկրաինայի նախագահին ընդունել է շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը:

Կողմերը համաձայնության են եկել անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցության, ներդրումների, համատեղ արտադրության, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համակարգերի արդիականացման և այլ հարցերի շուրջ: Քննարկվել են ԱՄԷ-ում և տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հորմուզի նեղուցի շրջափակումը:

Ավելի վաղ Զելենսկին մեկնել էր Էր Ռիադ: Այցի շրջանակում Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական գործակցության համաձայնագիր են ստորագրել: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ փաստաթուղթը հիմք է ստեղծում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական գործակցության և ներդրումների համար։

Կիևը, ըստ Զելենսկու, կարող է օգնել Էր Ռիադին՝ պաշտպանվել իրանական ԱԹՍ-ներից և հրթիռներից, իսկ Սաուդյան Արաբիան ունի այն, ինչով հետաքրքրված է Կիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ