Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա

Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 2-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ