![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջում են Երևանում, երթևեկում հասարակական տրանսպորտում, հանդիպում և զրուցում քաղաքացիների հետ։
Քաղաքացիներից մեկը դիմելով վարչապետին՝ ասաց․
«Արգելեք էդ եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել, թույլ չտաք ձեռներիցս գնա»։
Եթե օրենքով հիմքեր լինեն՝ թույլ չի տրվի, բայց ո՞ր ուժերին նկատի ունեք՝ վարչապետի հարցին ի պատասխան, քաղաքացին ասաց՝ հիմքերը կան։
«Բոլոր հիմքերը կան։ Նրանց արտահայտությունները, նրանց խոսելու ձևը, ոճը, նկատի ունեմ էդ 3-4 ուժերին»,- ասաց նա։
Վարչապետն ասաց՝ վերջին խոսքը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշողը։ Քաղաքացին նկատեց՝ «Էդ արդեն որոշած է, էդ հեչ»։
![]()