Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և երեխաների իրավունքների պաշտպանությանը միտված նախաձեռնություններին։

Արսեն Թորոսյանը նաև շփվել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով․ նա ընդգծել է, որ երեխաների լավագույն շահերի ապահովումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ