![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջում են Երևանում, երթևեկում հասարակական տրանսպորտով, հանդիպում և զրուցում քաղաքացիների հետ։
Քաղաքցիներից մեկը վարչապետին խնդրեց նախկինների՝ պետությունից գողացածը հետ բերել դատել բոլորին։
«Տականքներին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժին ինչքան որ կերել են, Լիսկային, ով փախած է երկրից, հետ բերեք, դատեք։ 10 տարի թալանեց, կերավ, հիմա էլի ուզում է իշխանության գալ, որ էլի թալանի»,- ասաց քաղաքացին։
Վարչապետը նկատեց՝ «Իշխանության գալը իրանց որոշելով չէ, ձեր որոշելով է»։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց՝ թալանվածը կոպեկ-կոպեկ հետ է բերվում։
«Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք բոլորս, բայց մենք մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով։ Մենք ոչ մի հետքայլ չենք արել, առաջ գնալու դժվարություն ունենք։ Ոչ մի կուլիսային կոմպրոմիսի չենք գնացել, մենք գնում ենք առաջ»,- ասաց վարչապետը։
![]()