![]()
Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է հաստատություն։ Այցին մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
![]()
Ինչպես հայտնել են նախարարությունից, տնօրենի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին։
Նախարարն ընդգծել է երեխաների համար առավել հարմարավետ պայմանների ապահովման կարևորությունը։
![]()
![]()