![]()
ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:
Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։
Հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։
![]()