![]()
ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի մարտի 27-ի վճռով ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի։
Այս մասին հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ըստ այդմ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 18-ի Որոշումը կմնա անփոփոխ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասվում է գրառման մեջ։
![]()