Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Դերասան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գոռ Համբարձումյանի խոսքով՝ ընդդիմությունը խուճապի մեջ է, քանի որ իրենց թեզերն ու իրականությունը շատ տարբեր են:

«Օգոստոսի 8-ից հետո մենք խաղաղության մեջ ենք ապրում: Խաղաղությունը պետք է պահենք, ոչ թե հույսներս դնենք, որ ուրիշները գան պահեն»,- ասում է նա:

Ըստ Համբարձումյանի՝ 2018-ից հետո մեր հասարակությունը յուղ ու բրնձով, 5000 դրամով այլևս ընտրության չի գնում. «Ցիրկի մակարդակի պոպուլիզմ է: Մեր ժողովրդին մուրացկան էին սարքել: Եթե կարծում են, որ ուժը փողի մեջ է, ուրեմն շատ թույլ են: Ուժեղը մեր զինվորներն են, զոհվածները, իսկ իրենք ո՞ւր էին պատերազմի ժամանակ՝ Մոսկվայից բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչեր էին անում»:

Զրուցակցի խոսքով՝ այդ մարդիկ ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա և մարդկանց արյան գնով կրկին պատերազմ հրահրեն:

«Այս իշխանությունը մարդկանց ազատել է ծեծի դպրոցից: Ուզում են մեր երկիրը դարձնել գուբերնիա, որ կոնկրետ տեղից ասեն, թե ինչ անենք: Դուք միտինգ անող եք, ուղղակի միտինգ անող, միտինգների ժամանակ խորոված անող եք, մարդկանց բերում եք գցում կրակի մեջ: Ժողովուրդը հունիսի 7-ին խաղաղության մուրճը կիջեցնի ձեր գլխներին»,- ընդգծում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ