![]()
Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած և հայհոյած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։
«Մեկ անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։
![]()