Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն

Արձակագիր Հայկ Հովյանի խոսքով՝ երկու ամիս հետո հայ ժողովուրդը բախտորոշ որոշում կայացնելու եզրին է լինելու՝ փակո՞ւմ է հակամարտության էջը, թե՞ շարունակում է այն: Նրա նկատառմամբ՝ այս ընտրությունները նույնքան կարևոր են, որքան նշանակություն ունեին 1998-ի իրադարձությունները:

Այս մասին Հովյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ խոսելով հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին:

Վերջինիս խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբ իշխանության են եղել, միջազգային ատյաններում այլ բան են խոսել, եկել են ժողովրդի վրա այլ բան վաճառել:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների պնդումներին, թե Ադրբեջանի հետ խաղաղության համար մի քանի երաշխավոր է հարկավոր, Հովյանն ասում է. «Բարի հոպարներ չկան, որ գան խաղաղություն երաշխավորեն. բանկ է, ինչ է»:

Արձակագիրը միաժամանակ նկատում է. «Ըստ ընդդիմության՝ տիեզերքը վերադասավորվել է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետ: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ փոխհրաձգության մեջ են, ամեն մեկն իր թիկունքում «աշտարակ» ունի:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ