Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական դատարանը ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակել է վերդիկտ, ըստ որի՝ Ալեքսանյանը իրեն մեղսագրվող ՀՀ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է:
Հիշեցնենք, 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
![]()