![]()
Առատ տեղումներով պայմանավորված՝ Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ քաղաքացիներին խնդրելով տարածություն պահպանել առափնյա հատվածներից։
«Այն քաղաքացիները, որոնք առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր՝ մարտի 27-ին, և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։
Մարտի 27-ին անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն ՆԳՆ փրկարար, պարեկային ծառայությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետների, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ՀԷՑ-ի, Վեոլիայի, Գազպրոմի ներկայացուցիչների և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով։
Ընդգծեմ, որ դեռ նախորդ տարի կատարվել է Դեբեդի հունի մաքրման լայնածավալ աշխատանք՝ տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ։
![]()