Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր

«Արհեստական Սամվելի կուսակցությունը և նրա ձայների շահառու Քոչարյանի դաշինքը հերթական անգամ փախան բանավեճի հրավերից։ Այս անգամ Հանրայինի եթերում էինք բանավեճի հրավեր ստացել իրար փոխլրացնող այս կուսակցությունների հետ»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով․

«Ես ու Ռուբեն Ռուբինյանը, իհարկե, համաձայնեցինք, իրենց «ուժեղ» անվանողները՝ թռան։ Ասեմ, որ նույնիսկ համաձայնել էինք օր փոխել բանավեճի համար, բայց, մեկ է, չօգնեց։

Իրենք գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց դե իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ