FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի հունիսի 12-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Ալմաթի-Երևան երթուղով։

Երևան-Ալմաթի-Երևան չվերթերը կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ալմաթիի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ուղևորների համար հարմար չվացուցակով և մատչելի սակագներով։

«Նոր ուղղության մեկնարկը էականորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի թռիչքային աշխարհագրությունը՝ ապահովելով Հայաստանի և Ղազախստանի խոշոր քաղաքների միջև ավելի լայն, հարմարավետ և հասանելի օդային հաղորդակցություն։

2026 թվականին FLYONE ARMENIA-ն շարունակում է ընդլայնել իր երթուղային ցանցը՝ բացելով նաև նոր ուղղություններ դեպի Ամստերդամ, Վիեննա, Ալիկանտե, Սամարա, Կազան և Բաթումի։

Այս քայլը միտված է Հայաստանի, Եվրոպայի և տարածաշրջանի քաղաքների միջև օդային հաղորդակցությունն առավել բազմազան, հասանելի և հարմարավետ դարձնելուն՝ ուղևորներին առաջարկելով նոր ճանապարհորդական հնարավորություններ և ընտրության լայն շրջանակ։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ